Չգիտեմ…

Just another WordPress.com weblog

Արի լսենք դասական կամ դասական գաղտնիքներ:

leave a comment »

Վաղուց ուզում էի այս միտքը ձևակերպել բայց չէր ստացվում: Տեսնենք: Առիթը պարզ է և սովորականների պես` ներվայնացնող: Ներվայնացնում են մարդիկ, որ, հենց թույլ տաս, սկսում են մոցառտի ու բախի սիմֆոնիաների համարներով քեզ զարմացնել ու ասել “Լսեք դասական երաժշտություն” (կարդալ համապատասխան առոգանությամբ): Ինչու եմ նյարդանանանում` ասեմ: Շատ հաճախ (կարդա` միշտ) այդ մարդկանց թե դեմքի խելացիության աստիճանը, թե վերոհիշյալ առոգանությունը բավարար վստահություն չեն ներշնչում, որ ես “գնամ ու լսեմ դասական երաժշտություն”, կամ, առավելևս, “սկսեմ քնելուց առաջ լսել Կոմիտաս”:

Անկեղծ ասած ես ոչ այդքան երրորդ սորտի երաժշտություն եմ լսում սովորաբար, բայց դե դասականի հետ, ո՞նց ասեմ, ծանոթ չենք: Գիտեք ինչպե՞ս է, ես, ինչ արած, չեմ մեծացել կլասիկ երաժշտական կրթությամբ ջութկահարների և/կամ 70/80-ականնեին իրենց ռոքեր ձևացնող ծնողներով ընտանիքում: Մենք ոչ դաշնամուր ունենք, ոչ էլ առավելևս կարող ենք նվագել: Ինքս` ավելի մեծ տարիքում գտա ԼԱՎ երաժշտությունը, լսելցի, հասկացա: Նայեցի ԼԱՎ ֆիլմեր, հասկացա: Եւ այլն…: Բայց դե դասականը հաստ գրքի նման բան ա, հեշտ չի սկսել:

Կարծիքս`
Կարծում եմ կլասիկ երաժշտությունը մի բան է, որ միայն ինչ-որ առանձնակի ընկալունակության մարդ կարող է հասկանալ ինքնուրույն: Մյուսներից շատերին(խոսքը գնում է առանց երաժ. կրթ. մարդկանց մասին), սակայն, կարելի է տանել ու սովորացնել, սովորացնել հասկանալ: Օրինակ ինձ ժամանակին սովորացրին հասկանալ Պիտեր Գրինվեյի Ֆիլմերը` մի նախադասությամբ, բայց կարողացան: Այստեղ նույնն է:
Անձամբ, անկեղծ ասած, քիչ (1-2) մարդ եմ ճանաչում, ով ՀԱՍԿԱՆՈՒՄ Է դասական երաժշտություն, չնայած շատերն են խոսում: Եւ ոչմեկ (երևի ցավոք, չգիտեմ) ով լսում է Կոմիտաս, որովհետև հասկանում է, այլ ոչ թե որովհետև ինչ-որ մեկը այդպես է կարծում, կամ պետք է ԱՍԵԼ որ լսում ես:

Խնդիրը`
Կարծում եմ հնարավոր է ինչ-որ կերպ բացատրել, բռնել ձեռքից և տանել ինձ, մեզ, բոլորիս այնտեղ ուր բացվում են դասական երաժշտության գաղտնիքները: Մնում է միակ հարցը` ո՞վ կտանի մեզ այնտեղ:

Written by chgitem

April 26, 2010 at 00:12

Posted in Կյանք

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.